Շնորհավոր ծազկազարդ

Հայ առաքելական եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդը:

«Ծաղկազարդը մեր ժողովրդի ամենասիրած տոներից է: Դա նաև երեխաների օրհնության օր է»,- շաբաթ մամուլի ասուլիսում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ըստ Ավետարանների, խաչելությունից առաջ Քրիստոսը Բեթփագեում պատվիրեց աշակերտներին ավանակ արձակել իր համար և, ավանակի վրա նստած, մտավ Երուսաղեմ: Մարդիկ դիմավորում էին Երուսաղեմ մտնող Քրիստոսին` վերնահագուստներ և ձիթենու ճյուղեր փռելով Նրա առաջ և բացականչելով «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10):

«Հուդայական ավանդույթների համաձայն, Հին Ուխտի Փեսախից առաջ, որը նշանակում է «անց կեցավ»` խորհրդանշելով, որ Աստված անցավ հրեական տների կողքով` ոչնչացնելով եգիպտացիների առաջնեկներին: Ի հիշատակ այդ օրվ` հուդայացիները տուն էին բերում արական սեռի գառ, պահում էին նրան, բայց Փեսախին պետք է զոհաբերեին»,- նշեց Արթենյանը:

Քրիստոնեության մեջ այդ Գառը Հիսուս Քրիստոսն էր, Զատիկը, որը մորթվեց հանուն մարդկության փրկության: Քրիստոսի զոհի իմաստը հենց այն էր, որ մենք ազատվենք եսասիրությունից և մաքրվենք մեղքերից: Մեծ պահքի գաղափարն էլ է կայանում հավատքով մեղքերից ազատվելու մեջ:

Արթենյանի խոսքով, Ծաղկազարդը կոչված է լցնել մարդկանց սրտերն ու հոգիները մարդկանց նկատմամբ սիրով և խաղաղությամբ:

Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էին նշանակում: Ձիթենին ընկալվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է նախատոնակ, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը տոնական ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Սուրբ Ծննդյան օրը Արևելքից մոգերի բերած ընծաները:

Հիսուս Քրիստոս մուտք գործեց Երուսաղեմ որպես Թագավոր՝ խորհրդանշորեն ցույց տալով Իր Փառքի թագավոր լինելը, Ով վերացնում է անեծքը և կենդանություն պարգևում: Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին,գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսայի մարգարեն:

7 գյուղերի համար բացվեց շախմատի դպրոց

Ապրիլի 25-ին Տեղի համայնքում բացվեց շախմատի դպրոց:Բացման օրը Ներկա էր ՇԱ-ի նախագահ և գռոսմաստեր Ս. Լուպուտյանը:Դպրոցի մարզիչ ընտրվեց մեր դպրոցի ուսուցիչ Վարուժան Շեգունցը:Շուտով այն իր դռները կբացի մեր շնորհալիների համար:

 

 

Բնակչությունը

Արավուսցիների նախնիները 18-րդ դարում այստեղ են եկել Արցախի Արավուս (Քարագլուխ) գյուղից։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 168 մարդ։

Արավուսի ազգաբնակչության փոփոխությունը.

Արավուս

Արավուս, գյուղՀայաստանի հանրապետությաան Սյունիքի մարզում, Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղի մոտ, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու ձախ կողմում, լեռնալանջի վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1350-1390 մ է, հեռավորությունը մարզկենտրոնից 89 կմ հյուսիս-արևելք է, hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 22 կմ։

Գյուղում 1933 թ. կազմավորվել է կոլտնտեսություն, որը լուծարվել է 1991 թ., նախկինում ընդգրկված էր Տեղիգյուղխորհրդի կազմում, տարանջատվել է 1991 -ին։