Դպրոցի պատմությունը

Սյունիքի մարզի Արավուս գյուղը դարերի պատմություն ունի, որի վկան է 5-րդ դարում կառուցված Թանահատ կոչվող վանքը:Դարեր շարունակ երեխաները կրթվել են վանքի պատերի ներսում:

   Գյուղի առաջին դպրոցը բացվել է 1936 թվականին,որը ղեկավարել է Խնձորեսկ գյուղի բնակիչ Արամ Ղալդուցը, բայց,ցավոք , 1937 թվականին որպես դաշնակցական աքսորվել է, որից հետո գործը շարունակել են Խնձորեսկ գյուղի բնակիչ Մելիք Ջանունցը իր կնոջ հետ:

  1968 թվականին  կառուցվել է <<Փայտե տնակ>> դպրոցը, որը եղել է Տեղի 1-ին միջնակարգ դպրոցին կից: 

   1992 թվականին  դպրոցը անկախացավ և վերածվեց դպրոց-մանկապարեզի, որի ղեկավարությունը ստանձնեց Է. Ղուկասյանը,որին 1994 թվականին փոխարինեց Ելենա Հայրապետյանը : 2000 թվականին դպրոցի տնօրեն նշանակվեց Նարինե Ջհանգիրյանը: Վերջինիս և նրա ամուսնու ՝ Արավուս գյուղի գյուղապետ Արգամ Հովսեփյանի ջանքերով 2008 թվականից սկսվեց նոր դպրոցի շինարարությունը, որն ավարտվեց 2010 թվականին:Դպրոցը ունի 100 աշակերտի հնարավորություն:

 Մինչ օրս  Արավուսի տարրական դպրոցը ղեկավարվում է Նարինե Ջհանգիրյանի կողմից :