Բարդ, հիմնականում առօրյա կյանքին առնչվող խնդիր, խնդիրն ուսումնասիրելուն վերաբերող նպատակների և առաջադրանքների սահմանում, աշխատանքային գործընթացի կազմակերպում և արդյունքների կանխատեսում, արդյունքների ներկայացում.

Մանկավարժական նախագծային մեթոդն ուսման հատուկ եղանակ է, որը կենտրոնանում է որևէ խնդրի շուրջ։

Առաջադրանքը ոչ միայն խնդիրը լուծելը կամ այն ընտրելն է, այլև դրան իրական կյանքում սերտորեն փոխկապակցված հնարավորինս շատ հայեցակետեր բացահայտելն է։ Յուրաքանչյուր նախագիծ յուրօրինակ և անվերջ է, քանի որ խնդիրները վերացական հասկացություններ չեն, այլ վերցված են իրականությունից։

Չկա երկու նմանատիպ նախագիծ, քանի որ մասնակից աշակերտները, ուսուցիչները և հանգամանքները մշտապես տարբեր են։

Նախագծային մեթոդը պահանջում է աշակերտների աշխատանքի գիտակցված ծրագրում։ Ծրագրումը կատարվում է երկու տարբեր մակարդակներով։ Առաջին մակարդակը վերաբերում է ամբողջ գործընթացին, որի ընթացքում նախատեսվում է, որ աշակերտին կներկայացվեն որոշակի գիտելիքներ և կզարգացվեն որոշակի կարողություններ։ Երկրորդ մակարդակը ենթադրում է անհատական նախագծերի ծրագրում, որի համար անհրաժեշտ է ուսուցչի կողմից շահագրգռվածություն և օժանդակության ցուցաբերում։

Անհրաժեշտ է նշել, որ այս դեպքում խոսքի հմտությունները գերիշխող չեն, և տարբեր կարողություններ ունեցող աշակերտներ հավասարապես մասնակցում են համատեղ ընտրված խնդրի լուծմանը։

Թեև ուսուցիչները և աշակերտները շարունակում են տարբեր դերակատարում ունենալ, այս մեթոդի աշխատանքների իրականացման համագործակցային բնույթն ապահովվում է նրանով, որ ուսուցչի ղեկավարման դերն աննշան է, նա գործում է գրեթե աննկատ, իսկ համագործակցությունն իրականացվում է միայն համատեղ պլանավորման, գործողությունների և գնահատման միջոցով։

Առաջադրանքների բազմազանությունն աշակերտներին հնարավորություն է տալիս դրանց մասնակցելու տարբեր ձևերով։ Աշակերտները կարող են աշխատանքի իրենց բաժինն ընտրել ըստ իրենց նախկին փորձի, ունակությունների և հավակնությունների՝ առանց ուսուցչի կողմից որևէ մեթոդաբանության կիրառման։

Այս նախագծային մեթոդն առաջարկում է ավելին, քան ավանդական կրթության և դպրոցի շրջանակը: Այն կենտրոնանում է առօրյա կյանքի խնդիրների վրա և կարևորում մասնակիցների փորձառությունը։

Նախագծի աշխատանքային գործընթացը՝

ա) թեմաներ ընտրելը և դրանք քննարկելը,

բ) ենթաթեմաներ ընտրելը և հանձնարարելը (կազմակերպվում է ուսուցչի կողմից կամ ընդհանուր համաձայնությամբ),

գ)  հաղորդակցման ուղիներ ընտրելը (էլ. փոստ, ֆորում),

դ) հաղորդակցման ռազմավարություն մշակելը (տեղեկությունների փոխանցման պարբերականությունը, աշակերտներին հանձնարարված մասերի վերաբերյալ զեկույցների ստուգման վերջնաժամկետները),

ե) խմբերում փոքր թեմաները քննարկելը և ներկայացնելը,

զ) ներկայացումներն ըստ խմբերի պատրաստելը. փոքր թեմաների մասին զեկույցներն «իրար միացնելը»,

է) խմբերի ներկայացումները,

ը) դիտողությունները, գնահատումը.

գնահատում խմբերում՝ աշակերտներին հանձնարարված թեմայի մասերը,

գնահատումը դասարանում՝ խմբերի ներկայացումների գնահատումը։

Ավանդական և կառուցողական մանկավարժության համեմատություն

Անձնական գործոնը

Ուսուցչի տեսակետը

 Անհրաժեշտ է, որ ուսուցիչը գիտակցի համագործակցության և տարբերակման կարևորությունը։

  • Կազմակերպման եղանակների բովանդակության իմացությունը

Այս տարբեր մեթոդները կարող են հաջողությամբ կիրառվել միայն այն ուսուցիչների կողմից, ովքեր ծանոթ են տվյալ հասկացություններին, դրանց կիրառման կանոններին, առավելություններին և հնարավոր դժվարություններին, և ովքեր պատրաստ են լուծելու այն խնդիրները, որոնք կարող են ծագել ուսուցման գործընթացում ։

  • Վերաբերմունքը

Ուսուցիչը չպետք է լինի «բոլոր տեղեկությունների և գիտելիքի աղբյուր». նա պետք է մնա գրեթե աննկատ և ղեկավարի աշակերտների աշխատանքն անուղղակի կերպով։

Աշխատանքի՝ համագործակցային կամ տարբերակված բնույթը չպետք է դժվարություն ներկայացնի կամ հոգնեցուցիչ լինի ուսուցչի համար։

Դասավանդման այս եղանակը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ուսուցիչը կարողանում է հետամուտ լինել դրան և իրագործել ուսման այս բազմամակարդակ գործընթացը։

  • Դասավանդման փորձը

Ուսուցչի գիտելիքների «հարմարեցումը» աշակերտների հմտություններին մեծ փորձառություն և տեսական գիտելիքներ է պահանջում։

Այս մեթոդի հիմքում ընկած է աշակերտների ակտիվ մասնակցությունն ուսուցում–ուսանում գործընթացին, հետևաբար, ուսուցչի գործը հիմնականում բաղկացած է դասը ծրագրելուց, կազմակերպելուց ու անհրաժեշտ գործիքներն ապահովելուց։

 

 

  • Ի՞նչ է պետք հաշվի առնել համագործակցային մեթոդը կիրառելիս

Կազմակերպման եղանակները պետք է ընտրվեն կրթության բովանդակության և անհրաժեշտ մեթոդաբանության, ինչպես նաև աշակերտների կարիքներին համապատասխան։

  • Ճկունությունը

Տարբերակում կատարելը չպետք է դառնա աշակերտների «պիտակավորման» կամ «հայեցողական ընտրության» պատճառ։  Յուրաքանչյուր աշակերտ պետք է ստանա տվյալ պահին իր համար օպտիմալ ծավալի աշխատանք:

Ուսումնական գործընթացում առկա մանկավարժական խնդիրների տեսակները՝

 

Հայեցակետեր Ֆրոնտալ դաս Համագործակցային ուսուցման մեթոդով անցկացվող դաս
Նախապատրաստման ոճը Թեմայի ուսումնասիրում՝

•   Դասի տրամաբանական  պլան

•   (լսողական) տեսողական օժանդակ նյութեր

•   Հարցեր, հնարավոր պատասխաններ

•   Դասի տրամաբանական կառուցվածքի ստուգում

•   Միակողմանի փոխազդեցության ծրագրում

Թեմայի  ուսումնասիրում. ինչպե՞ս այն դարձնել համագործակցային

•    Դասի բաժանում չորս մասի

•   Ո՞ր մասերը կարող են ինքնուրույն ուսումնասիրվել

•    Գրավոր տեքստեր

•    Տեսողական օժանդակ նյութերի պատրաստում

•    Գործիքների պատրաստում (փաթեթավորման թղթի, ընդգծիչների ձեռքբերում)

•    Լուսապատճենում

•    Բազմակողմանի փոխազդեցությունների ծրագրում

•    Դասի պլանի ստուգում չորս սկզբունքների պահպանման մասով

Նախապատրաստման ժամանակը Հավանաբար ավելի քիչ Հավանաբար ավելի շատ
Հետագա կիրառելիությունը Հավանաբար հնարավոր կլինի այն նորից ամբողջությամբ օգտագործել Հավանաբար հնարավոր կլինի այն նորից մասամբ օգտագործել  (տեքստերը, օժանդակ նյութերը)
Դասի սկիզբը Շահագրգռելը՝ աշակերտների հետաքրքրությունը որևէ կերպ գրավելը Կահույքի վերադասավորում՝ անհրաժեշտության դեպքում (եթե սենյակն արդեն իսկ դասավորված չէ համագործակցային ուսուցման համար)

Խմբերի ձևավորում

Շահագրգռելը՝ դասը կառուցվում է ըստ աշակերտների նախնական գիտելիքների

«Պարտականությունների քարտերի» բաժանում և պարտականություների բաշխում. ո՞վ ինչի՞ համար է պատասխանատու

Աջակցություն դասի ընթացքում Ուսուցչի կողմից հնչում է բացատրություն, հարց, (ֆրոնտալ աշխատանք) պատասխան, իրականացվում է համատեղ քննարկում Փոքր խմբերին և անհատներին ցուցաբերվող օժանդակություն (անհատական ոճ)
Ուսուցչի շարժումները Քիչ շարժում, կարող է անշարժ մնալ գրատախտակի մոտ, բոլորին տեսանելի վայրում Ուսուցիչը քայլում է խմբերի մոտով, մոտենում  որևէ աշակերտի,  միասին աշխատում
Ձայնը Բոլորը պետք է կարողանան լսել, ուստի ձայնը պետք է բարձր լինի Կարող է ցածր խոսել՝ անհատական երանգով
Հարաբերվելը Պաշտոնական Ազատ/շփվող
Ամենաանհրաժեշտ հատկանիշները •ճարտասանական լավ հմտություններ

•    Արդյունավետ հաղորդակցում՝ աշակերտների ուշադրությունը պահելու համար

•    Կարգուկանոն ապահովելու ունակություն

•    Արագ և հնարամիտ պատասխաններ տալու ունակություն

•    Ճշգրտություն

•    Գրագիտություն

•    Բացատրելու հմտություններ

•«Դերակատարության» շնորհք

•    Շարունակական կենտրոնացում (չպետք է ասի որևէ սխալ բան կամ որևէ բան սխալ կերպով)

•    Կազմակերպչական լավ հմտություններ

•    Վճռականություն

•    Ժամանակի լավ զգացողություն

•    Հաղորդակցման լավ հմտություններ

•    Ուշադրության հավասար բաշխման ունակություն

•    Աշակերտներին հասկանալու ունակություն

•    Լայնախոհ անձնավորություն

•    Ստեղծագործական միտք՝ հիմնականում աշակերտների հետ աշխատանքը կազմակերպելու և նրանց շահագրգռելու մասով

Գնահատում •    Անհատների ձեռքբերումների գնահատում (բանավոր թեստեր, գրավոր աշխատանքներ)

•    Ամբողջ դասարանի վարքի գնահատում

Տարբեր խմբերի գնահատում, անհատական և խմբային ձեռքբերումների գնահատման մի շարք մեթոդներ

Շփման հմտությունների զարգացում

Աշակերտների տեսակետը

Բացի գիտելիք ձեռք բերելուց, աշակերտները հնարավորություն ունեն ցուցաբերելու էմպատիա, անկախ մտածելակերպ, համբերություն, հանդուրժողականություն, պատասխանատու և սատարող մոտեցում։ Ավելին, նրանք զարգացնում են հաղորդակցվելու ունակությունները, համագործակցային աշխատանքի և կազմակերպչական հմտությունները, ինչպես նաև որդեգրում են օժանդակություն ցուցաբերելու և ստեղծագործ մոտեցումներ։

Հետևաբար, ուսուցչի պարտականությունները ներառում են ուսումնական նյութի մանրակրկիտ պատրաստումն ու դասի կառավարումը, ինչպես նաև թեմայի ու դասավանդման ամենահարմար մեթոդի ընտրությունը։

Դա պետք է արտացոլվի անուղղակի հսկողությամբ և անհատական օժանդակությամբ՝ այնպես, որ ուսուցիչը ցանկացած ժամանակ հնարավորություն ունենա իր ուշադրությունն ուղղել այն աշակերտներին, ովքեր այդ պահին դրա կարիքն ամենից շատն ունեն։ Միաժամանակ, զույգերով կամ խմբի կազմում աշխատող աշակերտները մշտապես կարող են գնահատել և վերլուծել իրենց և դասընկերների աշխատանքը։ Այդկերպ հնարավոր է նաև խմբերի ներսում իրականացնել տարբերակում։

Ուսման վերը նշված երկու եղանակները հնարավոր է կիրառել տարբեր բնավորության տեր աշակերտների նկատմամբ՝

 

Ֆրոնտալ ուսուցում Համագործակցային ուսուցում
Դեմ չէ հսկողության տակ լինելուն Անկախ է
Մրցակցային է Համագործակցող է
Սակավախոս է Հաղորդակցման լավ հմտություններ ունի
Ուշադրություն է դարձնում իր վրա Լավ կազմակերպիչ է
Ունի ինքնատիրապետում Զուսպ վարքագծի տեր է
Համակերպվող է Ստեղծագործող է
Համբերատար է, կարող է ուշադրությամբ լսել ուսուցչին Համբերատար է, կարող է ուշադիր լինել իր դասընկերոջ նկատմամբ
Հնազանդվող է Հանդուրժող է
Հնարամիտ չէ Նախաձեռնող է
Պատասխանատու է իր համար Պատասխանատու է ուրիշների համար
Հավակնոտ է Օգնության հասնող է

Ավանդական և կառուցողական մանկավարժության միջև տարբերությունները՝

 

Ավանդական Կառուցողական
Ուսուցիչ Դատավոր, խոսնակ, մասնագետ Վերապատրաստող, դասավանդող, մասնագետ, սովորող
Աշակերտ Պասիվ, լսող, վերարտադրող Ակտիվ մասնակից, կառուցողական
Բովանդակությունը Բաժանված է առարկաների, վերացական է, համապարփակ Ինտեգրված՝ միջգիտակարգային առումով, իրական
Գնահատում Ընտրովի գնահատում  Կանխորոշիչ, ընդհանուր առաջադիմության հիման վրա
Ուսումնական միջավայրը  Մեծ քայլեր, քիչ շփում, տեղեկատվության սակավ աղբյուրներ, բազմաթիվ հրահանգներ Փոքր քայլեր, ինտենսիվ շփում
Դիդակտիկ Դիդակտիկ եռանկյունի՝ ուսուցիչ, աշակերտ և առարկա Դիդակտիկ բազմանկյուն՝ ուսուցիչ, դասընկերներ, առաջադրանք, միջոցներ, գիտակարգ

 

 

Ստուգման և գնահատման խնդիրը

Ուսման կառուցողական մեթոդի դեպքում ուսուցչի կողմից գնահատումը, ինչպես նաև աշակերտների ինքնագնահատումը կատարվում են՝ հաստատելով դրական հատկանիշները և շեշտը դնելով ձեռքբերումների վրա։

Տարբերակված, իրագործելի առաջադրանքը, որի ժամանակ հաշվի են առնվում աշակերտի անհատական հմտություններն ու ունակությունները, աշակերտին հնարավորություն է տալիս սովորել՝ առանց ուսման մեջ անհաջողության մատնվելու։  Միաժամանակ, չի կարելի հաշվի չառնել կոնկրետ աշակերտի իրական կարողությունները, այն է՝ որքանո՞վ է նա օգտագործել իր ունակություններն առաջադրանքը կատարելու համար։

Սխալները քննարկվում և ուղղվում են համատեղ։ Սխալ կատարելը համարվում է ուսման գործընթացի բաղկացուցիչ մասը։ Այն աշակերտներին տալիս է որոշակի ապահովության զգացում և թեթևացնում է լարվածությունը։

Գնահատման գործընթացի ժամանակ ուսուցիչը պետք է՝

  • ոչ թե պարզապես գնահատի, այլև ամրագրի զարգացման փուլը,
  • գնահատի աշակերտի առաջադիմությունը՝ իր նախորդ ձեռքբերումների համեմատ,
  • մատնանշի, թե որքանով է աշակերտն օգտագործել իր ընդունակությունները։

Գնահատման հայեցակետերը համապարփակ են և կենտրոնանում են ավելի շատ աշակերտի անհատականության զարգացման, քան առարկայի վրա։

Այս հայեցակետերը ներառում են՝

  • ուսումնական գործընթացի վրա ներազդող գործոնների գնահատումը,
  • ուսման տարբեր եղանակների մակարդակների գնահատումը,
  • հաղորդակցման և կարդալու հմտությունների գնահատումը,
  • հաշվելու և մաթեմատիկական հմտությունների գնահատումը,
  • դերասանական և կինետիկ աշխատանքների գնահատումը,

ինչպես նաև աշակերտների ամենակարևոր հատկանիշների՝

  • հուզական կյանքի և
  • շփումների գնահատումը։